Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության համակարգում պաշտոնից ազատելու որոշումներ ընդունվում են, երբ արձանագրվում է ծառայողի մեղավորությունը կամ աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ճանապարհատրանսպորտային պատահարների համատեքստում քաղաքական պատասխանատվության և հնարավոր պաշտոնանկությունների վերաբերյալ հարցին։

Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը։

«Եթե տեսնում ենք, որ իրականում ծառայողի մեղավորությունը կա կամ գործընթացները լավ չեն կազմակերպվում, այդ դեպքում գործ ունենք պաշտոնից ազատման գործընթացի հետ։ Բայց գլոբալ, եթե մենք ասենք, որ ինչ-որ մի դեպք տեղի ունեցավ, դրա համար ավտոմատ ինչ-որ մեկը պիտի հրաժարական տա, ես կարծում եմ, որ դա լավ ժանրի խոսակցություն չէ»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը պնդել է, որ պատասխանատվության հարցերի կողքին պետք է դիտարկել նաև ծառայողների աշխատանքի դրական արդյունքներն ու խրախուսման անհրաժեշտությունը։

«Դուք միայն պատասխանատվության մասին եք խոսում։ Եթե դուք հրաժարականի կամ պաշտոնանկության հարց եք բարձրացնում, պիտի նաև բարձրաձայնեք խրախուսման մասին»,- ասել է նա։

Սարգսյանի գնահատմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի ու վիրավորների թվի նվազման գործում զգալի դեր ունի պարեկային ծառայության աշխատանքը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած ողբերգական դեպք պահանջում է հետևություններ՝ անկախ ընդհանուր վիճակագրությունից։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին Ապարան-Աշատարակ ավտոճանապարհին միմյանց բախվել 4 ավտոմեքենա, որի հետևանքով 9 մարդ մահացել էր։ 

Հայերեն

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ