ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ ամփոփելով նախագահի հետ հարցազրույցի արդյունքները։

Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին հարվածներ հասցնելու պլաններ չունի, և հերքել է այն լուրերը, թե ինքը միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է Իսլամական Հանրապետության հետ հակամարտության էսկալացման։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։

«Կարծես թե, մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք», - նշել է նա։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի գրոհել Իրանի վրա։

«Մենք պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն հնարավոր է՝ դրա համար պատճառ չլինի», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները հարստացված ուրանի պաշարների ճակատագրի շուրջ շարունակվում են։

«Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) գտնվում է հարյուրավոր տոննա քարի տակ, ես կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է։ Այնպես որ, դա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք նրանց հետ խոսում ենք», - հայտնել է Թրամփը։

Նա հավելել է. «Մենք բանակցություններ ենք վարում և տեսնենք, թե ինչ կստացվի»։

Հայերեն Русский

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները

Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը

Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ