Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից

2 րոպեի ընթերցում

Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից, հայտարարել է երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մոգադդամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

«Մենք ներկայում Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատորեն անցնում են, և ամերիկացիները նույնպես չեն խոչընդոտում դրանց ընթացքը», - ասել է նա։

Մոգադդամը նշել է, որ այս բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից։

Նա հավելել է, որ Թեհրանը նպաստում է հնդկական նավերի անցմանը՝ հնարավորություն ընձեռելով Իրանին Հնդկաստանից դեղամիջոցներ ներկրել։

Պաշտոնյան ընդգծել է, որ չինական նավերի համար արվող բացառությունը նպատակ ունի ապահովելու Պեկինի քաղաքական աջակցությունը:

Մոգադդամի խոսքով՝ Իրանը տարանցման վճար է գանձել հնդկական և չինական նավերից, սակայն թույլ է տվել Կատարի նավերին անցնել առանց վճարի:

Իրաքը նախկինում ազատվել էր նեղուցով բեռնափոխադրումների իրանական սահմանափակումներից: Ապրիլին իրաքյան նավթատար նավերը վերսկսել էին անցումը ջրային ուղով, երբ Թեհրանը հայտարարել էր, որ սահմանափակումները չեն տարածվելու իրաքյան բեռնափոխադրումների վրա:

Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն նավագնացային ուղիներից մեկն է, որով Պարսից ծոցի երկրներից մեծ քանակությամբ նավթ և գազ է տեղափոխվում միջազգային շուկաներ:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո Թեհրանն արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ճանապարհային խախտումների դեմ նոր խստացումներ է նախատեսում և կարևորում պարտադիր ուսուցումը

Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է 10 շինարարական ծրագիր

Նյու Դելիում օդի աղտոտվածությունը 30 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանաչափը