ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը դարձնել անփոփոխելի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Նոր Սահմանադրությամբ հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը, կդառնա անփոփոխելի։ Այսինքն՝ ի տարբերություն գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի՝ այլևս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել և, հետևաբար, փոխել պետական լեզուն կամ ավելացնել պետական լեզուներ։ Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև այսպիսով մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն»,- նշել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանը քննադատել է տարբեր գործիչների կողմից այլ լեզուներին պետական կարգավիճակ տալու վերաբերյալ հնչեցված առաջարկները՝ այդ համատեքստում հիշատակելով ռուսերենն ու անգլերենը։

«Ո՛չ, մեզ նոր պետական լեզուներ պետք չեն։ Հայերենը պետական լեզու է, պետականաստեղծ ժողովրդի լեզու է։ Այն դարեր շարունակ կատարել է իր պետական լեզվի դերը և հավերժ պիտի այն կատարի»,- հայտարարել է նա։

ԱԺ նախագահը նաև կոչ է արել այնպես անել, որ ընդդիմությունը չխոչընդոտի այդ փոփոխության ընդունմանը։

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ