Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իր վարչակազմում աշխատած բոլոր անձանց համընդհանուր կանխարգելիչ ներում շնորհել, եթե դեմոկրատները նոյեմբերի 3-ին հաղթանակ տանեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և իրականացնեն նրանց քրեական հետապնդման ենթարկելու իրենց սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։ Իհարկե», - ասել է նա լրագրող Միրանդա Դիվայնին Pod Force One հաղորդման շրջանակում։

Հարցին, թե արդյոք դա վերաբերում է իր վարչակազմում աշխատած բոլոր անձանց, նախագահը կրկին հաստատել է իր մտադրությունը։

«Ես դա կանեմ։ Ես դա արել եմ հունվարի 6-ի դեպքերի առնչությամբ», - ասել է նա։

2025 թվականի հունվարի 20-ին՝ պաշտոնը կրկին ստանձնելու առաջին օրը, Թրամփը ներում է շնորհել ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թ. հունվարի 6-ի անկարգություններին մասնակցելու համար մեղադրված շուրջ 1500 անձանց։

Նա որպես օրինակ մատնանշել է նախկին նախագահ Ջո Բայդենին, որն իր պաշտոնավարման վերջին ժամերին ներում էր շնորհել բժիշկ Էնթոնի Ֆաուչիին, գեներալ Մարկ Միլլիին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հունվարի 6-ի իրադարձությունների քննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամներին ու աշխատակիցներին, ինչպես նաև իր մի քանի հարազատներին, այդ թվում՝ իր որդուն՝ Հանթեր Բայդենին։

«Բայդենն այդպես վարվեց։ Նա բոլորին ներում շնորհեց», - ասել է Թրամփը։

Հայերեն

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի