ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հայերեն English Русский

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

COP17. Արթուր Ալեքսանյանը վերանշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Անհետացած ջրային ռեսուրսների մասին հիշողության արթնացում COP17-ի շրջանակում

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը