Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

1 րոպեի ընթերցում

Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայերեն

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին