Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու մասին որոշումը չի ենթադրում ռազմական գործողությունների որևէ սահմանափակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պաշտոնյային հարց են ուղղել Կիևի կողմից Վորոնեժի ուղղությամբ իրականացված հարձակման մասին՝ բանակցությունները վերսկսելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։

«Եռակողմ բանակցությունները վերսկսելու մասին որոշումը չի ենթադրում ռազմական գործողությունների որևէ սահմանափակում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Դուք գիտեք, որ մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը, շարունակում են զանգվածային և հաջորդական հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին, ռազմական և ռազմական ոլորտին առնչվող թիրախներին։ Կիևի ռեժիմը ևս շարունակում է իր համապատասխան գործողությունները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ գիշերը և վաղ առավոտյան Վորոնեժի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Խերսոնի Օլեշկի քաղաքի շրջանում հաստատված տեղային հրադադարը կարող է նախադեպ դառնալ այլ վայրերում ևս նման հումանիտար դադարների համար, եթե քաղաքացիական բնակչությունն օգնության կարիք ունենա:

Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում ամերիկյան կողմի այդ ջանքերը:

Միացյալ Նահանգներ

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Հայերեն Русский

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին