Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը

1 րոպեի ընթերցում

Շաբաթվա վերջին պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրոպական միության ապագա բյուջեն։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է խնայողական քաղաքականության անհրաժեշտությունը և իր շուրջ է համախմբել ևս հինգ երկրի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Այդուհանդերձ, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ անդամ մյուս 17 պետություններն այլ մոտեցման կողմնակից են։ Բրյուսելում կայացված որոշումները կարող են հետևանքներ ունենալ Գերմանիայի ներքին քաղաքականության վրա։

«Բարեփոխումներն այնքան արագ չեն ընթանում, որքան նախատեսված էր, իսկ դաշնային բյուջեի և տնտեսության վիճակը բացասաբար են ազդում տրամադրությունների վրա»,- ասել է Մերցը։

Խորհրդում նախագահող Իռլանդիան ներկայացրել է ԵՄ յոթնամյա բյուջեի նոր նախագիծ, որն ուժի մեջ կմտնի 2028 թվականից։ Տնտեսման նպատակով նախատեսվում է կրճատել մրցունակության բարձրացմանն ու հետազոտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ բազմամյա ֆինանսավորման ծրագրի շրջանակում ծախսերը կնվազեն 141 միլիարդ եվրոյով։

Հայերեն

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան