Իրանը պահանջել է Լոնդոնից ապացույցներ ներկայացնել Ֆեյրֆորդի միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերին՝ պահանջելով, որ Լոնդոնն անհապաղ ապացույցներ ներկայացնի Ֆեյրֆորդի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին Իսլամական Հանրապետության մասնակցության մասին մեղադրանքները հաստատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Դեսպանին Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կոշտ բողոք են հայտնել Մեծ Բրիտանիայի «անպատասխանատու և ապակառուցողական» մոտեցման առնչությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի վարչության տնօրեն Ալի Ռեզա Յուսեֆին դատապարտել է Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքները՝ դրանք անվանելով «մասնակցություն հակաիրանական արշավին», որը խախտում է բրիտանական կառավարության միջազգային իրավական պարտավորությունները։

Նա ընդգծել է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Ֆեյրֆորդում ենթադրյալ միջադեպի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին վերաբերող փաստաթղթերի ու ապացույցների հնարավորինս շուտ տրամադրելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն կվերանայի երկկողմ հարաբերությունները, և Մեծ Բրիտանիայի կառավարությունը կկրի հետևանքները։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի դեսպանը հաստատել է, որ կտեղեկացնի իր երկրի իշխանություններին հարցի մասին։

Շորթերը հոկտեմբերի սկզբին ևս կանչվել էր նախարարություն այս մեղադրանքների կապակցությամբ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սեպտեմբերի վերջին համակարգել է գործողությունը Գլոսթերշիրի կոմսությունում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ։ Նա խոստացել է պատժամիջոցներ, որոնք թույլ չեն տա «Իրանին և ԻՀՊԿ-ին վնաս հասցնել» Մեծ Բրիտանիային։

Իրան

Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

Սեպտեմբերի 27-ին իրավապահ մարմինները հայտնաբերել էին երեք կասկածելի միկրոավտոբուս, որոնք կայանված էին բրիտանական ավիաբազայի մոտակայքում: Այնուհետև Բրիտանիայի հինգ քաղաքացի էր ձերբակալվել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչների կողմից օգտագործվող բազայի վրա ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով: Ձերբակալվածները հետագայում ազատ են արձակվել գրավի դիմաց՝ ապացույցների բացակայության պատճառով: Հաջորդող օրերին ևս 2 անձ է ձերբակալվել, որոնք նույնպես գրավի դիմաց ազատ են արձակվել։

Հայերեն Русский

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները