Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդի ռազմաբազայում ենթադրյալ դավադրությունը, «ամենայն հավանականությամբ», համակարգվել է Իրանում, և գրեթե անկասկած, ուղղորդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես կարող եմ հաստատել մեր գնահատականը, որ ամենայն հավանականությամբ, դա համակարգվել է Իրանում, գրեթե անկասկած, ուղղորդվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից», - ասել է Բըրնհեմը խորհրդարանի առջև ելույթում։

«Մենք չենք հանդուրժի նման սպառնալիքներ մեր երկրի տարածքում։ Մենք վճռական միջոցներ կձեռնարկենք Իրանի կողմից հանցավոր ցանցերի օգտագործումը կանխելու համար՝ օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր լիազորությունները դրանց և դրանց ֆինանսավորման աղբյուրների դեմ պայքարելու նպատակով։ Եվ մենք նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ սահմանափակելու Իրանի և ԻՀՊԿ-ի՝ մեզ վնաս հասցնելու հնարավորությունները», - հավելել է նա։

Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազան, որն օգտագործվել է ամերիկյան ռմբակոծիչների կողմից Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար, դարձել է անվտանգության խոշոր միջոցառումների կենտրոնը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան բազայի մերձակայքում ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացի՝ ահաբեկչության և պայթուցիկ նյութերի հետ կապված ենթադրյալ հանցագործությունների կասկածանքով։ Նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել։ Այնուհետև ձերբակալվել էր ևս երկու մարդ, որոնցից մեկը՝ Բրիտանիայի քաղաքացի իրանցի. նրանք նույնպես ազատ են արձակվել։ Կասկածելի մեքենաներում եղել է մեծ քանակությամբ բենզին, պայթուցիկներ չեն հայտնաբերվել։

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը խորհրդարանին հայտնել է, որ հայտնի մի անձ, որի անունը նա չի հնչեցրել, և որը գտնվում է Իրանում, ամենայն հավանականությամբ, դերակատարում է ունեցել միջադեպում։

Թեհրանը հերքել է Ֆեյրֆորդի միջադեպում իր առնչությունը։ Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանը IRNA գործակալությանը հայտնել է, որ եթե կան մեղադրանքները հիմնավորող փաստաթղթեր կամ փաստեր, ապա բրիտանական կողմը պետք է ներկայացնի դրանք։

Միջադեպից հետո ԱՄՆ-ն դուրս է բերել իր ռմբակոծիչները Ֆեյրֆորդի ռազմաբազայից։

Մոտ 30 երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանին վերագրվող հարձակումները։

Իրան

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. Ուկրաինա-ՌԴ հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ