Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆարհան ալ-Սաուդը հեռախոսազրույց են ունեցել, որի  ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին մտահոգություն է հայտնել լարվածության սրման վերաբերյալ և ընդգծել, որ ռազմական մոտեցման պահպանումը և քաղաքական լուծման անտեսումը կբարդացնի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ տարածաշրջանում առկա ճգնաժամերի ռազմական լուծում գոյություն չունի։ Նա հայտնել է, որ Իրանը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսության մեկնարկին և նպաստել քաղաքական լուծման հասնելուն։

Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։ Հոկտեմբերի 11-ին քաղավիացիայի հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։

Հայերեն Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ