Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

2 րոպեի ընթերցում

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտի մի շարք ներկայացուցիչների երկարամյա, բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև գրադարանային գործի զարգացման, գրքի և ընթերցանության տարածման ու ընթերցասիրության խթանման գործում ունեցած կարևոր ավանդի համար պարգևատրել է  ԿԳՄՍՆ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ  նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել է  Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրով պարգևատրվել են  Գեղարքունիքի մարզային գրադարանի Արվեստի ենթաբաժնի վարիչ Սիրուշ Մազմանյանը, Գավառի համայնքային գրադարանի մատենագետ Նորա Խաչիկի Մարեմկոյանը, Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղի գրադարանի  գրադարանավար Խանում Դավթյանը, Վարդենիսի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Մանվելի Պետրոսյանը։

«Պարգևների ու խրախուսման արժանացածները գրադարանային գործի նվիրյալներ են, ովքեր եռանդով ու ջանասիրությամբ տարիներ շարունակ ընթերցողներին կապում են մշակույթին, գրին ու գրականությանը, անցկացնում բազմաբնույթ միջոցառումներ, կազմակերպում նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանրահռչակում ազգային ու համամարդկային արժեքները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։

Հայերեն

Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26