«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

1 րոպեի ընթերցում

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքի մարզից մասնակցել է 142 դպրոցական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Դպրոցականների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին. Երեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համար» ծրագրի շրջանակում ավարտվել են Սևանա լճի ափամերձ շուրջ 36 բնակավայրերի 13-16 տարեկան դպրոցականների համար իրականացվող իրազեկման միջոցառումներն ու նկարչական մրցույթները։

Տարբեր համայնքներում կազմակերպված նկարչական մրցույթներին մասնակցել է 142 դպրոցական, որոնցից 54-ը՝ Մարտունիում, 32-ը՝ Ճամբարակում, 30-ը՝ Գավառում, 19-ը՝ Վարդենիսում և 17-ը՝ Սևանում։

Մրցույթների ավարտին յուրաքանչյուր համայնքից ընտրվել  է 10 լավագույն աշխատանք, որոնց ցուցադրմամբ էլ կազդարարվի այս ծրագրի փակման արարողությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) «Կանաչ գոտում»։ Այնտեղ ցուցադրված աշխատանքներից կընտրվեն 3 լավագույնները, որոնք  կարժանանան մրցանակների։

Հայերեն English

Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26