ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդակցական հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելելու հարցը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է «Ռոսպոտրեբնադզոր»-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործընկերների հետ։

«Համաձայն ստացված տեղեկատվության՝ իրավիճակը վերահսկողության ներքո է։ Ընթացիկ թարմացումների մասին պատշաճ կերպով կտրամադրվի տեղեկատվություն: Ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Թարմացվող տեղեկությունների և իրադարձությունների մասով շարունակում ենք իրականացնել մոնիթորինգ»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ