F-35-երի փոխանցումը Թուրքիային այս պահին իրավական առումով անհնար է. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աթենք կատարած այցի ժամանակ Ekathimerini պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման խոչընդոտներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք Թուրքիան կստանա ամերիկյան F-35 կործանիչներ:

«Նախ և առաջ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Երկրորդ՝ նախագահը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում նրանց տրամադրել ինքնաթիռները, քանի որ դրանցից մի քանիսի համար նրանք արդեն վճարել են։ Ակնհայտ է, որ այդ ինքնաթիռների մատակարարումը դեռ շատ ու շատ տարիներ կպահանջի, սակայն կա երկու ինքնաթիռ, որոնց համար արդեն վճարվել է», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մարկո Ռուբիոն միևնույն ժամանակ հիշեցրել է Կոնգրեսի ընդունած Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի դրույթներից մեկի մասին, որը շատ խիստ պայմաններ է սահմանում Թուրքիայի կողմից ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու համար:

ԱՄՆ-ն պահանջում է, որ Անկարան հրաժարվի Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից և դրանց հետ կապված բոլոր սարքավորումներից, ինչպես նաև տրամադրի հավաստի երաշխիքներ, որ կրկին չի գնի С-400 համակարգեր կամ ռուսական նմանատիպ այլ հակահրթիռային պաշտպանության համակարգ:

«Մինչև այդ պայմանները չբավարարվեն, անկեղծ ասած, այդ վաճառքը չի կարող տեղի ունենալ: Եվ թուրքական կողմն այդ մասին տեղեկացվել է։ Նրանք տեղյակ են դրանից, և կարծում եմ՝ փորձում են դրա լուծումը գտնել։ Խնդիրը կապված է С-400 համակարգի հետ։ Այսպիսով, այս պահի դրությամբ հարցը դեռ լուծված չէ, և իրավական առումով մենք չենք կարող իրականացնել այդ փոխանցումը, քանի դեռ խնդիրը չի կարգավորվել», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հնարավոր է համարել, որ այդ հարցը կկարգավորվի, քանի որ դրա համար զանազան տարբերակներ կան:

Հայերեն Русский

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Ռուսաստանը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը գնահատում է որպես էսկալացիա

Դավիթ Թադևոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

Մոլդովայի խորհրդարանը փակ նիստում կքննարկի ազգային բանակի կառուցվածքն ու անձնակազմի թվաքանակը. Moldpres