1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թուրքմենբաշիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքմենստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը:
Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: