Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։

«Դիվանագիտական լուծումը մեզանից հեռանում է, սակայն, եթե կարողանանք կառուցողական դեր խաղալ, մենք պատրաստ ենք հասնել դրան», - ասել է նա։

Պետքարտուղարն ընդունել է, որ այսօր բանակցությունների միջոցով ճգնաժամի ավարտի հեռանկարները չեն երևում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել որոնել ցանկացած հնարավորություն խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում մտահոգությամբ են հետևում իրավիճակի զարգացմանը և էսկալացման ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել հակամարտության մասշտաբների ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում