ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ամերիկյան ներդրողի ներգրավման հնարավորությունը «Հյուսիսային հոսք» գազատարներում, որոնք մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը ռուսական գազ էին մատակարարում Գերմանիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ հինգ աղբյուր։

Քննարկումներին, ըստ աղբյուրների, մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր խորհրդական Կիրիլ Դմիտրիևը։

Reuters-ը գրում է, որ Քուշները, որը փորձում է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու հարցում, կարծում է, որ բիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը։ Նման համաձայնագիրը նաև հնարավորություն կտա ամերիկյան ներդրողներին շահույթ ստանալ պատերազմի ավարտից հետո Եվրոպա էներգակիրների մատակարարումներից։

Դմիտրիևն ու Քուշները վերջին շաբաթներին հանդիպել են Մոսկվայում և Նյու Յորքում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հստակ չէ, թե այդ հանդիպումների ընթացքում որքանով է քննարկվել «Հյուսիսային հոսքի» հարցը, սակայն թեման շարունակում է մնալ օրակարգում։

Սպիտակ տան ներկայացուցիչը, պատասխանելով գազատարների շուրջ քննարկումների մասին հարցին, ասել է, որ ցանկացած գործարք պետք է Ռուսաստանի կողմից բանակցվի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ և պետք է շահավետ լինի ամերիկացի հարկատուների ու ընկերությունների համար։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ վերջերս «Հյուսիսային հոսքի» շուրջ քննարկումներ չեն եղել։

Դմիտրիևը, որը հանդես է եկել Գերմանիային ռուսական գազի մատակարարումները վերականգնելու օգտին, անցյալ ամիս հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան էներգետիկ հնարավոր նախաձեռնությունները քննարկելու համար։

Դեռևս պարզ չէ, թե որքանով է Վաշինգտոնը հետաքրքրված Գերմանիային ռուսական գազի մատակարարումների վերականգնմամբ։ Գերմանիան Եվրոպայի խոշորագույն էներգակիր սպառողն է։

Մինչև Ուկրաինայի պատերազմը Գերմանիան ռուսական գազի խոշորագույն գնորդներից էր։ 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունները կասեցրին դրանց միջոցով ռուսական գազի մատակարարումները Եվրոպա։

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ