Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

1 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամադ Ռեզա Նաղդին։

«Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք անօրինական երթուղիները», - մեջբերում է Նաղդիի խոսքը Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, սակայն ավելի ուշ վերսկսվեցին փոխադարձ հարվածները։ Ներկայում հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը մեծապես սահմանափակվել է, ինչի հետևանքով վառելիքի գները բարձրացել են երկրների մեծ մասում։

Հայերեն Русский

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները