2 րոպեի ընթերցում
Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցն արդեն 6-րդ տարին է անցկացնում է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար, որը դարձել է ավանդական։
Հրազդան գետում հոկտեմբերի 4-ին անցկացվել է բայդարկաների և կանոեների հերթական հուշամրցաշար, որը նվիրվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարն անցկացվել է Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ։
Հուշամրցաշարին մասնակցել է 40-ից ավել մարզիկ: Հաղթողները պարգևատրվել են հուշամեդալներով և գավաթներով:
«Գորիսը Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին, Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։
2019 թվականի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվել էր բանակ։
Հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Գորիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանից: