Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ խորհրդածում է, թե արժե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտել «լավ ձևով»։ Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումներին և Իրանի զինամթերքի արտադրության կարողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփի ելույթի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը։

«Մենք պետք է ավարտենք դա, և հարցը միայն այն է, թե հատկապես ինչպես. ցանկանո՞ւմ ենք արդյոք դա անել լավ ձևով թե՞ ոչ այնքան լավ ձևով։ Եվ շատ շուտով դուք դա կիմանաք»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

«Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում երկիրը։ Ոչ ոք չգիտի, բայց գուցե լավն էլ դա է։ Բայց դուք հիշում եք (խմբ.՝ պատերազմի առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ) Խամենեիին։ Նրանք բոլորն այլևս չկան»,- հավելել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի «հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրական կարողություններն զգալիորեն կրճատվել են»։

«Շուտով դրանցից ոչինչ չի մնա։ Մենք ստույգ գիտենք, թե որտեղ է գտնվում մնացած մասը», - ասել է Թրամփը։

Նա պնդել է, որ իրեն «մշտապես զանգահարում են աշխարհի առաջնորդները և մեծ երախտագիտություն են հայտնում» Թեհրանի հետ հակամարտության համար։

«Ես նրանց ասում եմ. «Գերազանց է։ Իսկ ե՞րբ եք վճարելու դրա համար»», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ իրանական նավթը։

Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցը ներկայում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության ներքո։

«Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին և ԱՄՆ-ին։ Ահա թե ում է այն պատկանում, ահա թե ինչ  իրավիճակ է այժմ, - ասել է ԱՄՆ նախագահը։ -Այնուամենայնիվ մեզ պետք չէ նրանց նավթը։ Նրանց նավթը պետք է ուրիշներին, շատ պետք է, բայց մենք ենք ապահովում դրա արտահանումը։ Եվ մենք դա անում ենք ռեկորդային մակարդակներով»։

Բացի այդ, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա: Այդ խնդիրն արդեն, ըստ էության լուծված է, համոզված է նա։

«Դա երբեք տեղի չի ունենա, երբեք տեղի չի ունենա։ Այդ գործն արդեն արված է», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը