Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի խաղը հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած Արգենտինա-Բենին ընկերական հանդիպումը Լիոնել Մեսիի համար վերջինն էր ազգային թիմի կազմում: Արգենտինան այդ խաղում հաղթել է 3:0 հաշվով` Մեսին դարձել է գոլի հեղինակ:

«Այսօր դժվար է որևէ բան ասել. էմոցիաներով եմ լցվում, գլխումս այնքան շատ մտքեր կան:  Հայրս առաջինն է, ում մասին մտածում եմ: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, շնորհակալություն հայտնելն է, ինչպես ես արդեն արել եմ իմ հրաժեշտի նամակում: Ինձ համար մեծ հպարտություն էր կրել այս շապիկը ավելի քան 20 տարի: Նույնիսկ ամենադժվար ժամանակներում ես երբեք չեմ դադարել պայքարել: Թիմից բաժանվելն ինձ խորը ցավ կպատճառի։ Երդվում եմ, որ կցանկանայի ամբողջ կյանքում գալ այստեղ, քանի որ Արգենտինայի հավաքականում խաղալը լավագույն բանն է, որ կարող է պատահել»,-հրաժեշտի խոսքում ասել է Մեսին:

Նա Արգենտինայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2005-ի օգոստոսին Հունգարիայի հետ ընկերական խաղում (2:1): Արգենտինացիների կազմում անցկացրած 208 հանդիպումներում նրա հաշվին եղել է 126 գոլ և 70 գոլային փոխանցում: Մեսին Արգենտինայի կազմում հաղթել է ԱԱ-2022-ում, Ամերիկայի երկու Գավաթում (2021, 2024) և «Finalissima»-ում (2022):

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը