Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքել է ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն է ցուցաբերել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղի ունեցածը բացասական է գնահատել՝ միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների մեղադրելով նիստերի դահլիճում իրավիճակը պարբերաբար սրելու մեջ։

«Եթե ես կողմնապահություն անեի, ես ձեզ վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր։ Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ։ Ընդհանուր առմամբ, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանի պնդմամբ՝ խոսքը հիմնականում խմբակցության «հանրապետական թևը ներկայացնող պատգամավորների» մասին է։ Նա նշել է, որ չի կարող ասել՝ նրանց գործողություններն ամբողջ խմբակցության նպատակաուղղված դիրքորոշման արդյունքն են, թե խմբակցությունը չի կարողանում կանխել նման իրավիճակները։

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե միջադեպը նպատակ ուներ ուշադրությունը շեղելու անվտանգության կարևոր հարցերից՝ Ռուբինյանն առաջարկել է կրկին դիտել նիստի սկիզբը։

«Ինչ վերաբերում է ընդդիմության ասածին, որ ուշադրություն ենք շեղում շատ կարևոր օրակարգային հարցերից, ես խորհուրդ եմ տալիս նորից նիստի սկիզբը դիտել և տեսնել, թե այդ ինչ կարևոր օրակարգային հարցերից էին խոսում մեր հարգելի ընդդիմադիր գործընկերները»,- ասել է նա։

ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև բանավեճը վերածվել էր հրմշտոցի։ Մինչ այդ Ռուբինյանն ընդհատել էր պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը՝ հայտարարելով, որ այն չի վերաբերում օրակարգին, և անջատել նրա խոսափողը։ Ղազարյանը պնդել էր, որ խոսում է օրակարգի մասին, ու պահանջել վերականգնել իր խոսքի իրավունքը և ելույթի ժամանակը։

Միջադեպից հետո հայտարարվել էր ընդմիջում, որից հետո խորհրդարանը շարունակել էր աշխատանքները։ Ընդդիմադիր պատգամավորները տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերագրել էին նիստը վարող ԱԺ նախագահին՝ նրան մեղադրելով կողմնապահության մեջ։

Հայերեն Español

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 20/11/26

Նավթի գները նվազել են - 20/11/26

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Բուխարեստում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը