Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան Ուկրաինայից հաղորդագրություն է ստացել, որում Կիևը ներողություն է խնդրել Սեուլին երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը հրապարակելու համար, սակայն այդ ներողությունը չի համապատասխանել հարավկորեական կողմի ակնկալիքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնել էր Ռուսաստանի կողմից կռված և Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացի զինվորներին Հարավային Կորեային փոխանցելու մասին՝ զայրացնելով Սեուլին, որը պնդում էր, որ այդ քայլը պետք է գաղտնի մնար։ Այնուհետև Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել էր, որ տեղեկությունը գաղտնի պահելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ինչն ավելի էր զայրացրել Հարավային Կորեային։

«Ես այս հարցի շուրջ մշտական կապի մեջ եմ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ, և նա հայտնել է, թե որքան դժվար է այս իրավիճակը։ Այն հաղորդագրությունները, որ ես ստացել եմ, պարունակում էին ներողություն։ Սակայն այն չի համապատասխանում մեր ակնկալած մակարդակին, ուստի մենք պատրաստվում ենք վճռական քայլեր ձեռնարկել», - հայտարարել է Չո Հյոնը։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը քննարկում է հետագա գործողությունների տարբերակները, այդ թվում՝ Ուկրաինայում Հարավային Կորեայի դեսպան Պակ Հի Չանին հետ կանչելու հնարավորությունը։

Չո Հյոնը կրկին ընդգծել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել հարցը գաղտնի պահել՝ զինվորներին և Հյուսիսային Կորեայում գտնվող նրանց ընտանիքներին պաշտպանելու նպատակով, և նշել է, որ հենց ուկրաինական կողմն է խնդրել թեման հրապարակային չդարձնել։

Սեուլի կողմից պաշտոնական բացատրություն և ներողություն պահանջելուց հետո Սիբիհան խնդիրը որակել էր որպես «դիվանագիտական ​​թյուրիմացություն» և հույս հայտնել, որ այն շուտով կկարգավորվի։

Հոկտեմբերի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել էր, որ Սեուլը «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկի, եթե Ուկրաինան հրապարակայնորեն ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը միակողմանիորեն հրապարակելու համար։

Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

Հայերեն

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների