Իրան

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ

ԱՄՆ զինված ուժերը վերջին 12 շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք, խախտելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը, ուղևորվում էին նրա նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Վերջին 12 շաբաթվա ընթացքում CENTCOM-ը ոչնչացրել է 13 առևտրային նավ, որոնք խախտել էին շրջափակումը կամ մտնում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազմամիլիարդանոց ստվերային ցանցի մեջ», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունն ընդգծել է, որ CENTCOM-ի ուժերն ապահովում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման խիստ պահպանումը։

Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 14-ին շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 130 առևտրային նավ, որոնք փորձել են մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ դրանցից, շարքից հանվել է ԱՄՆ-ի պահանջները կատարելուց հրաժարված 3 նավ, իսկ հումանիտար օգնություն տեղափոխող ավելի քան 70 առևտրային նավի թույլատրվել է անցնել շրջափակման գոտով։

CENTCOM-ը խորհուրդ է տվել նավաստիներին հետևել ծովում նավագնացների համար ծանուցումներին և կապ հաստատել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ, եթե նրանք գտնվում են Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում