1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սանամյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: