Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Արհեստական ​​բանականությանը (ԱԲ) պետք է մոտենալ ոչ թե վախով կամ անսահման հիացմունքով, այլ այն գիտակցմամբ, որ ցանկացած տեխնոլոգիայի օգտակարությունը որոշվում է հասարակությանը բերած օգուտներով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին «Կառուցում արհեստական ​​բանականության միջոցով. կամպուսից մինչև խելացի քաղաք» խորագրով ազգային ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան։

Ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 1-ին Ճարտարապետության, շինարարության և գեոդեզիայի համալսարանում (UACEG)։

Միջոցառումը միավորել է կենտրոնական կառավարության, տեղական իշխանությունների, եվրոպական հաստատությունների, բիզնեսի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԲ-ի կիրառությունները քաղաքաշինության, շինարարության և ենթակառուցվածքների մեջ, ինչպես նաև դրա կարգավորման և պատասխանատու օգտագործմանն առնչվող մարտահրավերները։

Յոտովան ընդգծել է, որ հասարակությունը կերտվում է մարդկանց կողմից, մինչդեռ տեխնոլոգիաները նրանց կողմից օգտագործվող գործիքներ են։ Նրա խոսքով՝ այսօրվա ուսանողները միաժամանակ ապրելու են թե՛ ֆիզիկական, թե՛ թվային աշխարհներում։ Նա նաև ընդգծել է, որ նրանց մարտահրավերը լինելու է ոչ թե այդ երկուսի միջև ընտրություն կատարելը, այլ դրանք այնպես կապակցելը, որ տեխնոլոգիական առաջընթացը հանգեցնի ավելի լավ միջավայրի և կյանքի ավելի բարձր որակի։

«Արհեստական ​​բանականության դարաշրջանում մարդկանց կարևորությունը մեծանում է, քանի որ լավն ու վատը տարբերակելու և պատասխանների որակը գնահատելու կարողությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում», - նշել է նախագահը։ Նա համալսարանների համար առանցքային խնդիր է համարել քննադատական ​​մտածողությամբ օժտված այնպիսի մասնագետների կրթումը, որոնք ունակ են խելամտորեն օգտագործելու նոր տեխնոլոգիաները։

«Խելացի քաղաքը չպետք է ինքնանպատակ դառնա», - ասել է նա՝ հավելելով, որ այն չպետք է գնահատվի սենսորների, տեսախցիկների և ալգորիթմների քանակով, այլ նրանով, թե որքանով են տեխնոլոգիաները լուծում քաղաքային միջավայրում առկա խնդիրները և բարելավում կյանքի որակը։

Ըստ Յոտովայի՝ մեկ այլ կարևոր հարց է, թե արդյոք հասարակությունը կարող է հաղթահարել նման լայնածավալ վերափոխումը։ Այս համատեքստում նա նշել է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները, չնայած իրենց մրցակցությանը, համագործակցության ուղի են բացում։

Նախագահը մասնակիցներին հորդորել է սահմանել Բուլղարիայի տեղը գլոբալ գործընթացներում և ընդգծել երկրի այն առավելությունները, որոնք կարող են նրան դասել ապագա առաջատարների շարքին՝ թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ մարդկանց բարօրությանն ուղղված տեխնոլոգիաների կիրառման առումով։

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է համաշխարհային էներգետիկ իրավիճակը

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնն առաջնախաղ ունի

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր