Ուկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրից

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հրադադարի վերաբերյալ չորս առաջարկ է ստացել Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և Միացյալ Նահանգներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Կա չորս առաջարկ: Ամենաընդգրկուն առաջարկը Հնդկաստանից է։ Հնդկաստանն առաջարկել է դերակատարում ունենալ։ Մենք հնչեցրել ենք մեր տեսլականը՝ հիմնված մեր տրամաբանության և մեր ընկալման վրա, թե ինչպես այդ ամենը պետք է տեղի ունենա։ Մենք պատրաստ ենք էներգետիկ հրադադարի և Սև ծովում հրադադարի, բայց միայն այդ համադրությամբ», - ասել է Սիբիհան։

«Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա դա լիարժեք էներգետիկ հրադադար պետք է լինի, հարվածների դադարեցում բոլոր էներգետիկ օբյեկտներին, այդ թվում՝ նավահանգստային ենթակառուցվածքին», - հավելել է նա։

Սիբիհան նաև նշել է, որ կա ևս երկու առաջարկ՝ Թուրքիայի և Եգիպտոսի կողմից, որոնք բովանդակությամբ նման են: Դրանք վերաբերում են հացահատկին՝ Սև ծովում պարենային հրադադարին։ Չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ի կողմից, էներգետիկ  հրադադարն է, այն քննարկվել է նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է համաշխարհային էներգետիկ իրավիճակը

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնն առաջնախաղ ունի

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր