ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը Մերձավոր Արևելքի շրջան է ուղարկել ևս մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ բաղկացած երեք խոշոր դեսանտային նավից՝ ծովային հետևակի 13-րդ էքսպեդիցիոն գումարտակի ավելի քան 2000 զինծառայողի կազմով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։

Նրանց տվյալներով՝ նավերն ԱՄՆ ռազմածովային ուժերի «Մակին Այլանդ» ունիվերսալ ավիակիր դեսանտային նավի գլխավորությամբ դեռ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Սան Դիեգոյի ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայից։

Ներկայում Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության տրամադրության տակ արդեն կա մեկ նման խումբ՝ բաղկացած մեծ դեսանտային նավերից՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակով, «Բոքսեր» ունիվերսալ ավիակիր դեսանտային նավի գլխավորությամբ։

Աղբյուրները նաև հաստատել են, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խումբը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Սան Դիեգոյի բազայից դուրս է եկել դեռ սեպտեմբերի 27-ին և ավիակիր հարվածային խմբի նավերի ուղեկցությամբ ընթանում է դեպի տարածաշրջան։

Մերձավոր Արևելքում արդեն գտնվում է երկու ավիակիր՝ «Ջորջ Բուշ»-ը և «Ջորջ Վաշինգտոն»-ը։ Բացառված չէ, որ «Ջորջ Վաշինգտոն»-ը հեռանա տարածաշրջանից և վերադառնա Ճապոնիա՝ գրանցման նավահանգիստ, ինչի հետևանքով  ավիակիրների թիվը կրկին կկրճատվի մինչև երկու։

Բոլոր նավերը տարածաշրջան կհասնեն նոյեմբերի վերջին, թերթին հայտնել են աղբյուրները։ Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններ տալու պարբերականի հարցմանը։

Թերթը հիշեցնում է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ դիտարկում է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի ռմբակոծությունները վերսկսելու հնարավորությունը:

Հայերեն Русский

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները