Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատներն իրեն իմփիչմենթ կհայտարարեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատներն իրեն իմփիչմենթ կհայտարարեն, եթե Հանրապետական ​​կուսակցությունը պարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Օկլահոմայում իր կողմնակիցների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է RSBN լրատվական ընկերությունը։

«Ահա թե ինչ է տեղի ունենում՝ մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում, երբ իմ անունը քվեաթերթիկում է։ Բայց երբ ես քվեաթերթիկում ներառված չեմ լինում, մարդիկ այնքան էլ ակտիվ չեն մասնակցում քվեարկությանը։ Պատկերացրեք, թե ես եմ առաջադրվել։ Խնդրում եմ, պարզապես պատկերացրեք՝ իմ անունը քվեաթերթիկում է, և եթե մենք չհաղթենք, նրանք (խմբ.՝ դեմոկրատները) ինձ իմփիչմենթ կհայտարարեն», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է սկսվել։ Դա տեղի է ունեցել նրա պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 և 2021 թվականներին։ Երկու դեպքում էլ Սենատը մերժել է նրա իմփիչմենթը։

Հայերեն English Русский

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Եվրոպական ինդեքսներ - 01/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 01/10/26