1 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ճապոնացի գործընկերոջ՝ Տոշիմիցու Մոտեգիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
Արաղչին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական նախաձեռնությունների և գործընթացի ընթացիկ վիճակը՝ պարզաբանելով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Տոշիմիցու Մոտեգին իր հերթին ներկայացրել է Ճապոնիայի տեսակետներն ու դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Նա կրկին ընդգծել է Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով ազատ և անվտանգ նավագնացությունը վերականգնելու, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ապագան ողջ միջազգային հանրության հետ քննարկելու կարևորությունը։