Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել. Reuters

3 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով կարգավորել լարվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրի։

Աղբյուրները, որոնց թվում են երկու սիրիացի պաշտոնյա, ԱՄՆ պաշտոնյա և «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած լիբանանյան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա, հայտնել են, որ սիրիացի պաշտոնյաները և «Հեզբոլլահ»-ի անդամները սեպտեմբերին առնվազն մեկ անգամ գաղտնի հանդիպում են անցկացրել։

Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական անվտանգության և հետախուզական գործակալությունների հրավերով, դրան մասնակցել են «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները, Սիրիայի հետախուզության և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը, որը կենտրոնացած է եղել երկու կողմերի միջև առկա լարվածության խնդրի կարգավորման վրա, հաջող է անցել։

Սիրիացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ կողմերը փոխադարձաբար հաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամանք չունեն, և որ Սիրիան «Հեզբոլլահ»-ին վստահեցրել է, թե ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում՝ խմբավորմանը զինաթափելու նպատակով։

Իրենց հերթին, սիրիացի պաշտոնյաները «Հեզբոլլահ»-ին խնդրել են աջակցել սահմանով մաքսանենգության փորձերի կասեցմանը և վերացնել շարժման մնացած գաղտնի խմբավորումները, հատկապես՝ Սիրիայի հարավում։

Սիրիացի պաշտոնյան հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներն ուղիղ պատասխան չեն տվել զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և Սիրիայում գործող իրենց խմբավորումները լուծարելու վերաբերյալ պահանջին, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի գործերին։

Լիբանանյան աղբյուրը նշել է, որ կողմերը «զգալի առաջընթաց են գրանցել անվտանգության հարցերի շուրջ»։

Թե՛ սիրիացի պաշտոնյան, թե՛ լիբանանյան աղբյուրը հայտնել են, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, և որևէ հայտարարություն նախատեսված չի եղել։

Լիբանանյան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Թուրքիայի միջոցով երկու կողմերի միջև շփումը սկսվել է մոտ երկու ամիս առաջ։

2024 թվականի վերջին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո լարվածություն է առաջացել Սիրիայի նոր կառավարության և «Հեզբոլլահ»-ի միջև. Դամասկոսը մեղադրում է խմբավորմանը Սիրիայի միջոցով զենք տեղափոխելու համար, իսկ Միացյալ Նահանգները խրախուսում է Սիրիայի զինվորականներին՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարելու նպատակով զորքեր ուղարկել Լիբանան։

«Հեզբոլլահ»-ը տարիներ շարունակ մարտիկներ է ուղարկել Սիրիա՝ պատերազմի ժամանակ Ասադի նախկին կառավարությանը պաշտպանելու համար։

Հայերեն العربية Русский

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ջենսեն Հուանգը մտադիր է վերադառնալ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին. FT

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Երևանում բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդ

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ժամանակ 300 մարդ է ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա