Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը շատ արդյունավետ էր երկու կողմի համար։ Նա նաև հայտնել է, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ տեղի կունենան այդ հանդիպումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Նախագահ Սիի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար։ Հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում։ Ինչպես գրեթե բոլորը, նա ևս, կարծես, հավանություն տվեց «արհեստական ​​բանականություն» (artificial intelligence) ոչ տեղին և ոչ ճիշտ անվանումը շատ ավելի ճշգրիտ ու կարևոր «գերբանականություն» (super intelligence) անվանմամբ փոխարինելու գաղափարին։ Դա իսկապես «սուպեր» կլիներ», - գրել է Թրամփը։

Սեպտեմբերի 24-ին Թրամփը Սպիտակ տանը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է կազմակերպել։ Չինաստանի նախագահը շուրջ մեկ տասնամյակի ընթացքում առաջին պետական այցն էր կատարում ԱՄՆ։ Մայիսին Չինաստան էր մեկնել Դոնալդ Թրամփը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

Հայերեն Русский

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը