Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Թեհրանի հետ Իսլամաբադի հուշագրում ամրագրված պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի որոշումից հետո Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման շուրջ։ Իրանցի նախարարը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության գոտու վերաբերյալ Իրանի ու Օմանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակի մասին», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Արաղչին տեղեկություններ է ներկայացրել միջնորդների կողմից շարունակվող ջանքերի մասին՝ ուղղված ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​կարգավորման գործընթացը վերսկսելու համար պայմանների ստեղծմանը։

Նաև նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության հարցերի, «այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մակարդակով գործողությունների համակարգման շուրջ»։

Արաղչիի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի գիշերը։ Ավելի վաղ հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ որի՝ կողմերը նշել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

Իրան

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Հայերեն

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն