Մեքքայի համաձայնագրի կողմերը՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը, հրատապ հանդիպում են հրավիրել

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանական համաձայնագրի շրջանակում կանցկացնեն բարձր մակարդակի հրատապ հանդիպում՝ քննարկելու Էր Ռիադին աջակցելու ուղիները՝ եմենցի հութիների հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում հավաքական պաշտպանության հարցը՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների հարձակումների ֆոնին։

Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ կարող է օգնել բավարարել Էր Ռիադի ռազմական կարիքները, եթե նման անհրաժեշտություն լինի։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը կմասնակցի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Նա կհանդիպի իր սաուդցի և պակիստանցի պաշտոնակիցների հետ։

Առաջիկա հանդիպման մասին հայտարարությանը նախորդել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Պակիստանի ԱԳ նախարար Իսհակ Դարի հանդիպումը. երեք երկրներն օգոստոսին ստորագրել էին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։

Սաուդյան Արաբիան, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, սեպտեմբերի 24-ին հայտնել է հութիների կողմից արձակված բալիստիկ հրթիռները խոցելու մասին։

Ըստ France 24 պարբերականի՝ Եմենի կառավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում երկրների առաջնորդներին կոչ են արել օգնել իրենց հութի ապստամբների դեմ պայքարում՝ նշելով, որ նրանց դիրքերի ամրապնդումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում համաշխարհային տնտեսական վտանգ է ներկայացնում։

Հայերեն Русский

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ