1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: