1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ սպասելիքներ ունի թե՛ Լատվիայի դեմ խաղից, թե՛ Ազգերի լիգայի նոր մրցափուլից:
«Առաջիկա խաղը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր պատմությունը: Ինձ համար կարևոր է, որ մասնակցեմ խաղերին, ու բնավ կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Ինչ վերաբերում է Ազգերի լիգայի այս մրցափուլին, ապա միշտ էլ շանսեր լինում են: Հիմա ամեն ինչ մեզնից է կախված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սպերցյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի մեկնարկող նոր մրցափուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 25-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: