Իրանի ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթերն ԱՄԷ. ISNA

1 րոպեի ընթերցում

Իրանի ավիաընկերությունները կեսգիշերից չեղարկել են  ԱՄԷ մեկնող բոլոր չվերթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Բացի այդ, Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը գործակալությանը տված հարցազրուցում հայտնել է Դուշանբե մեկնած ինքնաթիռի վերադարձի մասին այն պատճառով, որ Թուրքմենստանն իրանական օդանավին չի թույլատրել անցնել իր օդային տարածքով։

Ախվանը բոլոր ուղևորներին կոչ է արել նախապես ստուգել չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը։

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Իրանի բոլոր ավիաընկերություններն ստիպված  կլինեն սեպտեմբերի 23-ից դադարեցնել չվերթերն արտասահման՝ Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով, որոնք սպառնում են, այդ թվում, Թեհրանի արտասահմանյան գործընկերներին: Բեսենթը հայտարարել էր, որ եթե իրանական ինքնաթիռները վայրէջք կատարեն, կարգելվի դրանք լիցքավորել, սպասարկել, ինչպես նաև տոմսեր վաճառել, իսկ այս միջոցներին չհետևողները կզրկվեն դոլարային համակարգին հասանելիությունից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Արհեստական ​​բանականությունը կլինի Սի Ծինփինի հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկը. Թրամփ

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres

Աֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասին