Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Դեռևս չպարզված հանգամանքներում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։

«Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է։ 

 ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն English Русский