Իսպանիայի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել ամրապնդել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) դերը՝ նշելով, որ այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քայլերից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն ու դրա հինգ մշտական անդամների վետոյի իրավունքի վերացումն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

ԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 23-ին ունեցած ելույթում Սանչեսը նշել է, որ այդ քայլերը կնպաստեն բազմակողմանիության վերակենդանացմանը։

«Մենք պետք է կրկնապատկենք մեր վստահությունը բազմակողմ համակարգի նկատմամբ։ Պետք է նորացնենք և ամրապնդենք այն, որպեսզի այն կարողանա այս դարում ունենալ նույն կենտրոնական դերը, ինչ ունեցել է 20-րդ դարում

Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների արդար ներկայացվածությունն ապահովելու և մշտական անդամների վետոյի իրավունքը վերացնելու համար, քանի որ, ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում, որևէ երկիր՝ անկախ նրանից, թե որքան հզոր է, չպետք է վեճում միաժամանակ հանդես գա և՛ որպես դատավոր, և՛ որպես կողմ», - ասել է Սանչեսը։

Ավելի վաղ՝ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն նույնպես իր ելույթի ընթացքում առաջարկել էր բարեփոխել Անվտանգության խորհուրդը՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի երկրներին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելու նպատակով։

Ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամից՝ 10 ոչ մշտական և վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամներից՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Ռուսաստան և Չինաստան։

Հայերեն Русский

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը

ԱՄՆ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների հարցը

Բուենոս Այրեսում ՀՀ անկախության 35-ամյակի տոնակատարությունը նշանավորել է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը

Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով