Պենտագոնի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի
1 րոպեի ընթերցում
Իրանի դեմ ԱՄՆ-ի մարտական գործողությունների հետևանքով զոհված ամերիկացի զինվորականների թիվը 18-ից աճել է մինչև 19։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է Պենտագոնը:
The Washington Post (WP) թերթի տվյալներով՝ խոսքը կին սպայի մասին է, որը մահացել է ռազմական ինքնաթիռում՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկը մեկնելիս։ Ինչպես նշել է պարբերականը, մահն ուղղակիորեն կապված չէ մարտական գործողությունների հետ։
Ավելի վաղ WP-ն հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները և կազմում է առնվազն 22:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Մինչև օրս ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը պարբերաբար վերսկսել և դադարեցրել են փոխադարձ հարվածները։ Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը շուրջ 820 է։