Թրամփը ՄԱԿ-ում ելույթում սպառնացել է «ոչնչացնել» Իրանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախազգուշացրել է, որ կարող է «ոչնչացնել» Իրանը, եթե պատերազմի ավարտին ուղղված համաձայնագիր չկնքվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես կարևոր որոշում ունեմ կայացնելու, - ասել է նա։ - Արդյո՞ք Իրանի հետ գործարք կկնքվի, որը նրանց թույլ կտա վերակառուցել երկիրը և ստեղծել շատ ավելի հզոր երկիր, քան նախկինում, թե՞ ես կոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը և կանեմ դա արագ՝ երբեք նրանց հնարավորություն չտալով կրկին սպանել և ոչնչացնել մարդկանց և երկրները»։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում Թրամփը նաև հանդիպել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, որոնք ցանկանում են վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

«Մենք կարծում ենք, որ Իրանի հետ իրավիճակը կարող է ավարտվել անմիջապես միջանկյալ ընտրություններից (խմբ.՝ նոյեմբերի 3-ին) հետո, գուցե և դրանցից առաջ։ Չգիտեմ։ Երբեք չես կարող իմանալ», - ասել է Թրամփը մերձավորարևելյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է