ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

2 րոպեի ընթերցում

Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն առայժմ ընդհանուր հայտարարի չի եկել կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

Դիվանագետները լրատվամիջոցին փոխանցել են, որ առայժմ հստակ առաջատար չի ուրվագծվում, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների ընտրության համար պատասխանատու Անվտանգության խորհրդի անդամները դեռևս չեն եկել համաձայնության։

Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը սեպտեմբերի 20-ին հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին։ Այդ հայտարարությունը հնչել էր ՄԱԿ-ում սեպտեմբերի 18-ին անցկացված խորհրդակցական հերթական քվեարկության արդյունքների հրապարակումից հետո։ Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը շարունակում են 5 կին և 3 տղամարդ թեկնածուներ։

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը գլխավոր քարտուղարի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Գլխավոր ասամբլեային։ Վերջինս էլ համապատասխան բանաձևի միջոցով նշանակում է գլխավոր քարտուղարին, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

 

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը