Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում մեկնարկել են նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Նախագծի ընդհանուր արժեքը 45 միլիոն դրամ է, որը ներդրվում է մասնակցային բյուջետավորման մեխանիզմի միջոցով։

«Այս մարզադաշտը նախատեսված է բնակավայրի երեխաների ու բնակիչների համար, որպեսզի թե՛ սպորտով զբաղվողները, թե՛ պարզապես առողջ ապրելակերպը նախընտրողներն ունենան մարզվելու և ակտիվ ժամանց անցկացնելու հարմարավետ ու ժամանակակից պայմաններ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ մասնակցային բյուջետավորման գաղափարի հիմքում ընկած է հասարակ ու արդյունավետ սկզբունք՝ համայնքն ու կառավարությունը համատեղ ֆինանսավորում են այն նախաձեռնությունը, որն առաջնահերթ են համարում հենց տեղի բնակիչները։

«Այս ձևաչափով ծրագրերն արդեն երրորդ տարին է, ինչ մեծ հաջողությամբ իրականացվում են Ախուրյան համայնքում՝ բնակիչների կողմից առաջարկված գաղափարները վերածելով առարկայական, շինարարական ու տեսանելի արդյունքների»,-վստահեցնում են Ախուրյանի համայքապետարանից։

Հայերեն Русский

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում