Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

1 րոպեի ընթերցում

 Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը սեպտեմբերի 23-26-ն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Այցի օրակարգը ներառում է երկկողմ հանդիպումներ կառավարությունների ղեկավարների հետ, քննարկումներ ԱՄՆ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպում ԱՄՆ-ում բնակվող մոլդովացիների հետ։

Քննարկումների ընթացքում վարչապետը կկենտրոնանա տնտեսական և ներդրումային կապերի ամրապնդման, ամերիկյան ներդրումների ներգրավման և Մոլդովայի ընձեռած հնարավորությունների խթանման վրա։ Քննարկումներում կընդգրկվեն նաև երկրի եվրոպական ուղին և տարածաշրջանում անվտանգության ոլորտի հետ կապված զարգացումները։

Մոլդովայի վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամենակարևոր միջազգային հարթակն է, որի հիմնական թեման հետևյալն է՝ «Վստահության վերականգնում և փոխակերպումների կառավարում. Միավորված ազգերի կազմակերպություն, որն արդյունքներ է ապահովում բոլորի համար»։

Հայերեն

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26