Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում ակտիվորեն իրականացվում են 5 բազմաբնակարան շենքի 12 մուտքի ներքին տարածքների վերանորոգման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, նախաձեռնությունն ուղղված է բնակավայրի ընդհանուր միջավայրի բարելավմանը և բնակիչների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմանների ստեղծմանը։
«Այս ծրագրի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է բնակավայրի բարեկարգման և բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների հասցեական լուծման ուղղությամբ։ Ամասիա բնակավայրի 5 բազմաբնակարան շենքի 12 մուտքի վերանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարվել էր հուլիսի վերջին, իսկ արդյունքներն ամփոփվել էին օգոստոսի 3-ին։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 31 մլն 391 հազար դրամ, որից 24 մլն 891 հազար դրամը պետության սուբսիդիան է, իսկ 6 մլն 500 հազար դրամը կամ 20 տոկոսը՝ համայնքի ներդրումը»,-հավելեցին Ամասիայի համայնքապետարանից։