ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հայտարարել է Կիևին հերթական 3,3 միլիարդ եվրոյի վարկային ֆինանսավորումը հատկացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի կողմից սեպտեմբերի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

«Վաղը մենք Ուկրաինային ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնենք հրթիռներ և անօդաչուներ գնելու համար։ Անցյալ շաբաթ մենք հավանություն տվեցինք ԵՄ-ի կողմից Patriot համակարգերի ֆինանսավորմանը Ուկրաինայի վարկային աջակցության մեր ծրագրի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։

«Բայց, ակնհայտորեն, ավելին է պահանջվում: Ահա թե ինչու ես հայտարարեցի SAFE (խմբ.՝ ԵՄ-ի համատեղ պաշտպանական գնումներ) հիմնադրամի մնացած միջոցներն օգտագործելու մեր պատրաստակամության մասին՝ ԵՄ-ի և Ուկրաինայի համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագրի գործարկման համար։ Մենք ցանկանում ենք համատեղ ստեղծել հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգ՝ հիմնվելով Freya հակահրթիռային պաշտպանության մեր համատեղ համակարգի վրա», - հավելել է ֆոն դեր Լայենը։

Նրա պնդմամբ՝ դա հնարավորություն կտա Ուկրաինայի մարտական ​​փորձն ու նորարարական ներուժը միավորել Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունների հետ։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն պատրաստ է հաստատել Գերմանիայի կողմից Ուկրաինային տասը Patriot հրթիռի փոխանցումը

Հայերեն English Русский

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն