Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

2 րոպեի ընթերցում

Եմենի կառավարական ուժերն ու «Անսար Ալլահ» շարժման հութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Կահբուբի լեռներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ տեղեկությունների՝ կառավարական «Հայրենիքի վահան» (Homeland Shield) ուժերը հայտարարել են, որ կանխել են հութիների՝ տվյալ տարածք ներթափանցելու և լայնածավալ հարձակում իրականացնելու փորձը։

Հաղորդվում է, որ նրանք շարքից հանել են հակառակորդի տեխնիկան, գերի վերցրել հութիների երկու անդամի և խոցել նրանց պատկանող անօդաչու թռչող սարք։

Հութիների վերահսկողության տակ գտնվող Al Masirah հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հաջջայի նահանգի Աբս քաղաքին, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել։

Ըստ հութիների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Էր Ռիադը 40 ավիահարված է հասցրել իրենց դիրքերին, թիրախավորել հեռահաղորդակցության աշտարակներ: Հութիներն էլ հարվածել են Սաուդյան Արաբիայի Յանբուի նավահանգստին և Խամիս Մուշաիտի ավիաբազային: Շարժումը նաև հայտնել է թագավորության զինված ուժերին պատկանող F-15 կործանիչ խոցելու մասին:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հութիների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները՝ կոչ անելով վերջ դնել գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը:

Հայերեն

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում