Ռուբեն Ռուբինյանն ու Պետր Պիրունչիկը քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով առկա փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու փոխգործակցության նոր հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe